National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:

Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:

Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից: Հունաստանի խոհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:

Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am